Սիրում եմ…Իննա Դաբաղյանը ցույց է տվել՝ ինչ անակնկալ են մատուցել սկեսուրին (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 11, 2022

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով, հայկական շոու բիզնեսի իգական սեռի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակում՝ ցույց տալով, թե ինչ նվերներ են ստացել և ինչպես են անցկացրել իրենց օրը:

 

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ նվեր են մատուցել իր սկեսուրին՝ Շուշաննա Դաբաղյանին:

Հիշեցնենք, որ վերջերս Իննան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդները Իննայից հետաքրքրվել էին անձնական հարցերի մասին:

Հետևորդներից մեկը հարցրել էր՝ արդյո՞ք եղել է դեպք, երբ Իննան վիճի սկեսուրի հետ:
Ի պատասխան Իննան ամուսնու մայրիկի՝ Շուշան Դաբաղյանի հետ լուսանկար է հրապարակել:
«Չի եղել»,- լուսանկարին կից գրել էր Իննան:

 

Հիշեցնենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին:

 

Մեկնաբանություն

Որոնում