Այսօր երգչուհի Սոնա Շահգելդյանի որդու ծննդյան տարեդարձն է: Սոնան հրապարակել է որդու լուսանկարներն ու շնորհավորել նրան:
Այնուհետև Սոնան, որևէ մեկին ակնարկելով, հրապարակել է լուսանկար` կից շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորողներին և նաև չշնորհավորողներին:
«Աստված իրանց հետ: Սիրում եմ իմ պես շնորհքով մարդկանց»,- գրել է Սոնան:
Նշենք, որ starnews-ը բազմիցս անդրադարձել է Սոնային և իր նոր սիրելիին:
Հետևելով նրա հրապարակումներին`երևում է, որ Սոնան իրենց դրել է 18 ամյա սիրահարների տեղ: Ծովի ափին հանգստանալիս, Սոնան մեկ հայերեն, մեկ անգլերեն իրենց անվան տառերն է գրում` կից ավելացնելով ռոմանտիկ երաժշտություն:
Հավելենք, որ Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:
Վերջերս՝ մեր բացահայտումից ամիսներ անց, Սոնան որոշեց սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել: Նա դրան կից գրել էր հետեւյալը. «Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոնան խոսել էր 2-րդ երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ դա իր երազանքն է: «Ոնց որ 2-րդ բալիկ ունենալու ժամանակն է»,-մեկ անգամ որդու լուսանկարին կից գրել էր երգչուհին։
Հավելենք, որ ամուսնալուծության վերաբերյալ Սոնան չի խոսում։ Տարիներ առաջ նա հայտարարեց, որ ամուսնացել է, երջանիկ է սիրելիի հետ, իսկ որոշ ժամանակ անց հայտնեց նաև հղիության լուրը: