Ձեր գովազդն այստեղ

Սիրուշոն ցույց է տվել դստերը. տեսեք`որքան է մեծացել փոքրիկ Զաբելը

  • Mar 13, 2023

Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:

StarNews-ը հետևում է դրան ու նկատում, որ երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր:

Երգչուհին այս անգամ հրապարակել է իր 3-րդ երեխայի`փոքրիկ Զաբելի մասնակցությամբ լուսանկար, որտեղ երևում է`որքան է մեծացել երգչուհու դուստրը:Նա կարծես Սիրուշոյին է նման:

Նշենք, որ օրերս երգչուհին իր հրապարակման մեջ խոստովանեց, որ իր երեխաների ծնված օրվանից հենց ինքն է զբաղվել նրանց մազերի հարդարմամբ ու կտրվածքով:

Հավելենք, որ երգչուհին օրերս հրապարակել էր իրենց ընտանեկան կիրակին, որն անցկացրել էին Երևանում: Սիրուշոն և Լևոնը` որդիների հետ միասին, սրճարան էին այցելել և քայլել ձմեռային Երևանով: Փոքրիկ Զաբելը, կարծես թե, այս անգամ նրանց հետ չէր:

Հավելենք, որ ավելի վաղ Սիրուշոն երեք երեխաների մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել։ Սիրված երգչուհին դրան կից նաև գրառում էր արել.

«Ձեզ հետ կիսվում եմ դրական էներգիայով և սիրով»։

Հավելենք, որ երգչուհին Զաբելի ծնունդից հետո հաճախ է հրապարակում նմանօրինակ հոլովակներ, էդպիսով ուրախացնելով իր հետևորդներին:

Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:

Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:

«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:

Մեկնաբանություն

Որոնում