Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:
Երգչուհին այս անգամ հրապարակել է իրենց ընտանեկան կիրակին, որն անցկացրել են Երևանում: Սիրուշոն և Լևոնը` որդիների հետ միասին, սրճարան են այցելել և քայլել ձմեռային Երևանով: Փոքրիկ Զաբելը, կարծես թե, այս անգամ նրանց հետ չէ:
Հավելենք, որ ավելի վաղ Սիրուշոն երեք երեխաների մասնակցությամբ հոլովակ էրհրապարակել։ Սիրված երգչուհին դրան կից նաև գրառում էր արել.
«Ձեզ հետ կիսվում եմ դրական էներգիայով և սիրով»։
Հավելենք, որ երգչուհին Զաբելի ծնունդից հետո հաճախ է հրապարակում նմանօրինակ հոլովակներ, էդպիսով ուրախացնելով իր հետևորդներին:
Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:
Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:
«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին:
Հավելենք, որ ի տարբերություն որդիների`դստեր դեպքում Սիրուշոյի դիրքորոշումն այլ է: Նա այնքան էլ կարծես դեմ չէ դստերը ծնված օրից հանրային դարձնելուն: