Սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն. Shamshyan.com

  • Aug 17, 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն:
Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում  հնարավոր է եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ ախտորոշմամբ է  Թ. Ավոփյանը տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  10 օր առաջ նա  Ամերիկայի Միացայալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:

Մեկնաբանություն

Որոնում