StarNews-ը ուղիղ միացմամբ ներկայացրել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտից:
StarNews-ը խոսեց նաև երգիչ Արամոյի հետ:
Ծանոթության մասին…
Արայի հետ մեր ծանոթությունը եղել է Երգի թատրոնում, եթե չեմ սխալվում 95 թիվն էր, դրանից հետո մեր ինտենսիվ հանդիպումները եղան Պիոներ ակումբում:
Արայի մասին մի բան ասեմ` ֆանտաստիկ տեմբռ ուներ Արան և բացառիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ, շատ երաժշտական ու ճկուն էր, ըստ իս` այս տեսակի ձայն մենք չունենք, ցավոք սրտի ինքը ֆիզիկապես հեռացավ մեզնից, բայց մնացին այն երգերը, որոնք մեր հանրությունը լսելու է:
Գործ են արել Արան ու Հայկոն, որ հանրությունը միշտ լսելու են, իրենք ֆիզիկապես չկան, բայց իրանց միշտ լինելու են մեզ հետ:
Բնավորության լավագույն հատկությունը…
Ինքը շատ նվիրված ու բաց էր ու էտ բաց լինելը իրան խանգարում էր, սիրտը շատ բաց էր, ուներ բացառիկ հումոր, շատ մվիրված էր և աշխատանքին, և ընկերությանը և երաժշտությանը: Ինքը կիսատ ոչինչ չէր անում: նա ուրիշ ձայն ուներ:
Որպես արտիստ և որպես մարդ…
Ինքը ինքնամփոփ էր, լինում էր, որ մտնում էր իր կաղապարի մեջ, ինքը առանձնանում էր իր մեջ, ինքն իր հետ կռիվ էր տալիս, ինչքան ես փորձել եմ իրեն ճանաչել: