Ձեր գովազդն այստեղ

Սկшնդալային Լյուսի Հայրապետյանը հիմա էլ որոշել է տկլnրանալ ձյան մեջ՝ թափшնցիկ ներքնшզգեստով

  • Feb 09, 2023

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը երբեք չի դադարում զարմացնել իր հետևորդներին: Նա ամեն անգամ փորձում է մերկանալ` նախորդից ավելի և հաջորդից պակաս: Այս անգամ մոդելը ծննդյան ֆոտոշարք է իրականացրել: Լյուսին որոշել է ձյան մեջ թափանցիկ ներքնազգեստով նկարվել:

Հանուն արդարության` շատ փորձեցինք հասկանալ այս ամենի իմաստը, հետաքրքրությունն ու մտքի առաջացման պատճառը, ինչևէ` չգտանք:

Պարզապես մի հարց է հետաքրքրում` տարիներ առաջ, երբ մոդելը խոսում էր իր ընտանիքի` իր բաց կերպարներին դեմ լինելուն, արդյո՞ ք նրա մայրը հարմարվել է դստեր` ձմեռ օրով թափանցիկ գիշերազգեստով հանրության համար ֆոտոշարք անելուն:

Նշենք, որ Լյուսին իր տարօրինակ ֆոտոշարքի հրապարակմանը կից գրել էր. «Այսօր ակնկալվում էր ծննդյան տորթով, ծաղիկներով կամ հետաքրքիր մտքով մի ռիլ պոստ՝ ինչպես շատերի մոտ, բայց ժամանակ չունեցա այդպես էլ՝ ինչպես միշտ:
Փոխարենը ժամանակ ունեցա ապրեմ, վայելեմ ծնունդս դեռ 1 շաբաթ  առաջվանից սկսած մինչ այսօր: Ինչ կարող եմ ասել՝ շարունակեք զարմանալ, հիանալ, ժպտալ, վայելել, շնորհակալ լինել, սիրել, ծիծաղել, տժժալ, լացել, տխրել, լողալ, արևի տակ պառկել, բնության հետ ընկերություն անել, քամու հետ գժվել ու կրակի հետ սիրով զբաղվել:

Շարունակեք հիասթափվել, փոխել անուններ, հասցեներ, կյանքի պահարանի դարակներ ու նրանց տերերին: Շարունակեք հապճեպ որոշումներ կայացնել ու քաղել դրանց տված պտուղները կամ հետևանքները: Որպես 20 տարեկան հասուն աղջիկ, կարող եմ միանշանակ ասել, որ վերոնշյալներից ավելի կայֆ բան չկա: Կյանքից կայֆ բան չկա, ու կյանքն այդ սիրտ է իր բոլոր դրսևորումներով: Մի մեղադրեք ձեզ ոչ մի բանում:

Հիշեք, մենք բոլորս ապրում ենք
առաջին ու վերջին անգամ, ու ոչ ոք չգիտի՝ որն է ճիշտը, որը սխալը: Որպես հասուն աղջիկ (սուտ էլի) կարող եմ ասել մի բան՝ Էմոցիաներն են ամենաթանկը, ու դրանք մենք կարող ենք կառավարել, ստեղծել ու նվիրել ու ստանալ: Շրջապատող մարդկանց ճիշտ ընտրությունն է կարևոր ու նրանց հետ անցկացրած քաղցր լռությունն ու հոգով պահերը: Ինչպես իմ շատ ընկերներն են ասում: Չգիտեմ՝ ժամացույցիս տրամաբանությունը որ պահից փոխվեց, բայց ես դեմ չեմ:

Շնորհավոր ծնունդդ, իմ սրտի Լօօյսիկ: Իմ հոգով, իմ բարի ու սրտանց աղջիկ:Ես պատասխանատու եմ քո առաջ,
քո խաղաղ ու ներդաշնակ փոքրիկ հոգու առաջ՝ ներսումս ապրող, ու խոստանում եմ չփոխվել ու չդավաճանել քեզ ու քո սպասելիքները: Խոստանում եմ հաշվի նստել հետդ ամեն քայլից առաջ, եթե իհարկե ժամանակ եղավ:

Աստծուց միայն մի բան եմ խնդրում. առողջություն՝ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու սիրելիներիս, խաղաղություն՝ Հայաստանիս ու աշխարհին
անհոգ ու վերածնվող երջանկություն բոլորիս»:

Մեկնաբանություն

Որոնում