Starnews-ը ներկայացնում է բացառիկ մանրամասներ` երգչուհի Նարե Գևորգյանի նախկին և երգչուհի Դիանա Հարությունյանի ներկա սիրելիի պատմության մասին:
Տարիներ առաջ հայտնի էր, որ երգչուհի Նարե Գևորգյանն ու իր պրոդյուսերը`Արման Պետրոսյանը, սիրավեպ ունեն: Սկզբնական շրջանում զույգը փորձում էր գաղտնի պահել իրականությունը, սակայն կարճ ժամանակ անց, նրանց այլևս չհաջողվեց թաքցնել այն, որ միմյանց աշխատանքից բացի նաև այլ բան է կապում:
Կարճ ժամանակ անց արդեն Նարեն իր իսկ հարցազրույցներում խոստովանում էր, որ նրանք միասին են`նշելով, որ իրենց միացնում է նաև անսահման սերը հայրենիքի նկատմամբ:
«Նա ինձ շատ է օգնում, աշխատանքի 90 տոկոսն անում է, եւ ինձ մնում է միայն բարձրանալ բեմ ու երգել: Մեզ առաջինը կապում է հայրենասիրությունը, ուստի երգերի ընտրության հարցում եւս երբեք խնդիրներ չեն առաջացել, ունենք նույն երաժշտական ճաշակն ու մտածում ենք նույն կերպ, տարաձայնություններ չենք ունենում: Չնայած նրան, որ որպես պրոդյուսեր, շատ-շատ պահանջկոտ է ու խիստ, հեշտ է իր հետ աշխատել»,-հարցազրույցներից մեկում մեկ անգամ նշել է Նարեն:
Սակայն որոշ ժամանակ անց նկատելի դարձավ, որ Արմանը և Նարեն այլևս միասին չեն աշխատում, այսինքն`բաժանվել են:
Պրոդյուսեր Արմանը, սակայն, շարունակեց պահել աշխատանք+անձնական կյանք հարաբերությունը մեկ այլ երգչուհու`Դիանա Հարությունյանի հետ:
Այժմ զույգը ի լուր աշխարհի հայտարարում է, որ միասին է և, ինչու չէ նաև, մեկը մյուսին գովերգում է` պատեհ- անպատեհ պահերին:
Օրերս Արմանի ծննդյան տարեդարձն էր: Ստորև ներկայացնում ենք նրա սիրելիի սիրո խոստովանությունը:
Չգիտենք, թե որքան կտևի այս հարաբերությունը, սակայն խոստանում ենք մոտ օրերս այլ բացառիկ մանրամասներ հաղորդել աստղային այս պատերազմից: