Ամերիկաբնակ դերասանուհի Մերի Մակարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է սկեսուրի տոնածառը: Հետևելով լուսանկարին` երևում է որքան շքեղ տուն ունեն Մերիի ամուսնու ծնողները:
Նշենք, որ Մերին եւ նրա ամուսինը` Վարդանը պսակադրվել են 2017 թվականին։ Լոս Անջելոսում բնակվող զույգն աղջիկ ունի` Էլիզան։
Շուտով կծնվի Մերիի երկրորդ երեխան: Մերին որդի է ունենալու, որի մասին պատմել էր իր ինստագրամյան էջում:
Մերին միայն վերջերս է հրապարակել դստեր լուսանկարը: Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել էր, որ ամուսինը դեմ էր դստերը հանրայնացնելուն:
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է:Պատճառն այն էր, որ Վարդանը չէր երևում Մերիի լուսանկարներում ու հրապարակումներում:
Սակայն տևական դադարից հետո Մերին կրկին սկսեց հրապարակումներ անել ամուսնու մասնակցությամբ՝ դրանով հերքելով ամուսնալուծության մասին ասեկոսեները: