Սյուզի Մելիքյանը` լինելով Հայաստանում, չի մասնակցել իր մայրիկի շքեղ տարեդարձին. ո՞վ է արգելում կամ խոչընդոտում… ԲԱՑԱՌԻԿ

  • Apr 21, 2023

Այն, որ երգչուհի Սյուզի Մելիքյանն ու քույրը`դիմահարդար Մարիամ Մելիքյանը միմյանց հետ չեն շփվում, StarNews-ը վաղուց հայտնել է: Պատճառը`ըստ մեր տեղեկության, Մարիամի ամուսնու արգելքն է:

Սակայն երեկ մեզ համար բացահայտում էր այն, որ Սյուզին ասես չի շփվում նաև իր մայրիկի հետ:

Բանն այն էր, որ երել երգչուհու մայրիկի ծննդյան տարեդարձն էր, իսկ երգչուհու քույրը`Մարիամը, մայրիկի հետ մի քանի հրապարակում էր արել ու նշել, որ երջանիկ է, որ հենց նա է իր մայրը, իսկ Սյուզին`մեկը մյուսից սեքսուալ հրապարակումներ էր արել, սակայն չէր շնորհավորել մայրիկի ծննդյան տարեդարձը:

Այս առիթով StarNews-ի մոտ հարց էր առաջացել`արդյոք երգչուհին կապ չունի նաև մայրիկի հետ, սակայն Սյուզին հերքել է ծնողների հետ կապ չունենալը և միայն մեր հրապարակումը կարդալուց հետո նա հրապարակել է իր մայրիկին`կեսգիշերին ուղարկած ծաղիկները, ինչպես նաև լուսանկար ծնողների հետ ու հայտնել, որ պարզապես իր անձնականը նա չի հրապարակում սոցիալական ցանցերում:

Նշենք, սակայն, որ երգչուհին լինելով Հայաստանում, չի մասնակցել մայրիկի ծննդյան տարեդարձին:Ծնողների կողքին տորթի մոմերը փչելիս եղել են Սյուզիի քույրն ու որդիները, որոնց հետ, ինչպես արդեն նշեցինք, երգչուհին երկար ժամանակ է`կապ չունի:

Մեկնաբանություն

Որոնում