Սոթքում սահմանային իրավիճակը նույնպես լարված է. ավագանու թեկնածու

  • Nov 16, 2021

«Վարդենիս» դաշինքի ավագանու թեկնածու Արաքսյա Հայրապետյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Սոթքում սահմանային իրավիճակը նույնպես լարված է։ Ավելի վաղ մենք փորձեցինք կապ հաստատել համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։

 

Ավագանու թեկնածուի պնդմամբ՝ Ավետյանը զբաղված է սահմանային իրավիճակով։

ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև Կութի համայնքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով նշեց, որ Կութում ամեն բան կարգին է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից թշնամին գնդակոծում է Սյունիքի հայկական դիրքերը և ըստ ադրբեջանական աղբյուրների հայկական կողմն ունի 6 գերի, իսկ ադրբեջանական կողմը 2 զոհ։

Մեկնաբանություն

Որոնում