Սոնա Շահգելդյանը շփվում է իր մայրիկի հետ. նրանք հաշտվե՞լ են

  • Apr 06, 2023

StarNews-ը ներկայացնում է կադրեր երգչուհի Սոնա Շահգելդյանի մայրիկի ծննդյան արարողությունից: Նշենք, որ կադրերում Սոնայի որդին երգում է տատիկի համար և ծաղիկներ ու տորթ նվիրում տատիկին:

Նշենք, որ ավելի վաղ StarNews-ի հետևորդներից ոմանք նկատել էին, որ վերջին ժամանակաշրջանում` հատկապես Սոնայի ամուսնությունից հետո, Սոնան կարծես թե հրապարակումներ չի անում իր մայրիկի և մորաքրոջ հետ:

Այս ամենը թույլ էր տվել նրանց մտածել, որ Սոնան խնդիրներ ունի նրանց հետ և երբեմնի անբաժան եռյակն այլևս նույն մտերմությունը չունի:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով StarNews-ը կապ էր հաստատել երգչու հետ: Նրա ինստագրամյան էջից մեզ պատասխանել էին, որ նման բան չկա:

Դե իսկ այսօրվա ծննդյան հրապարակումները ևս հուշում են, որ թերևս այս պահին Սոնան ջերմ հարաբերություններ ունի մայրիկի հետ:

Մեկնաբանություն

Որոնում