Սոնա ջան, հասկացանք, որ ճամփորդում ես ամուսնուդ հետ, հերիք է ամեն ծառ ու թուփ նկարես

  • Nov 22, 2022

Երգչուհի Սոնա Շահգելդյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Starnews.am-ը Հետևել է նրա հրապարակումներին, ինչից երևում է, որ նա ճամփորդում է ամուսնու հետ։ Այո, այս ամենը նորմալ կլիներ, եթե օրինակ Սոնան չորոշեր, որ ամեն ծառ ու թուփ պետք է նկարել և դնել ինստագրամում։ Սոնա ջան, հայտնի երգչուհի ես, հասկանում ենք , որ ճամփորդում ես ամուսնուդ հետ, բայց լավ կլինի մի փոքր քեզ տեսած պահես։

Նշենք, որ ավելի վաղ մեր աչքից չէր վրիպել Սոնայի և ամուսնու ծովափնյա հանգիստը։ Ծովի ափին հանգստանալիս, Սոնան մեկ հայերեն, մեկ անգլերեն իրենց անվան տառերն է գրում` կից ավելացնելով ռոմանտիկ երաժշտություն: Սոնային շտապեցինք հիշեցնել, որ նա մեծ կին է, և մի քանի տարուց արդեն նման սթորիներ կարող է անել նրա որդին:

Հավելենք, որ  Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:

Վերջերս՝ մեր բացահայտումից ամիսներ անց, Սոնան որոշեց սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել: Նա դրան կից գրել էր հետեւյալը. «Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոնան խոսել էր 2-րդ երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ դա իր երազանքն է: «Ոնց որ 2-րդ բալիկ ունենալու ժամանակն է»,-մեկ անգամ որդու լուսանկարին կից գրել էր երգչուհին։

Հավելենք, որ ամուսնալուծության վերաբերյալ Սոնան չի խոսում։ Տարիներ առաջ նա հայտարարեց, որ ամուսնացել է, երջանիկ է սիրելիի հետ, իսկ որոշ ժամանակ անց հայտնեց նաև հղիության լուրը:

Մեկնաբանություն

Որոնում