Նորաթուխ մայրիկ Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց միանգամից անցել է իր աշխատանքին: Սոնան համերգներով է հանդես գալիս և բուռն գործունեություն ծավալում:
Սակայն Սոնան նաև հաճախ հրապարակումներ է անում`այդպիսով երևում է, որ Սոնան հնարավոր դեպքերում գեղեցիկ ժամանակ է անցկացնում դստեր հետ:
Եվ ահա մայրիկը կրկին փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ փոքրիկը քնած է և Սոնան զբոսնում է փոքրիկի հետ:
Տեսանյութում ակնհայտ երևում է, որ Սոնայի փոքրիկն ունի գերշքեղ մանկասայլակ և բրենդային ծածկոց:
Հավելենք, որ Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի և ամուսնու`Էմիլի առաջնեկը: Սոնան դստերն անվանակոչել են Մարի:
Starnews.am-ը ավելի վաղ ներկայացրել էր տեսանյութ, որում Սոնան և փոքրիկը` սկեսուրի, մայրիկի, տալոջ և ամուսնու ուղեկցությամբ դուրս էին գրվում հիվանդանոցից: