Երգչուհի Սոնա Ռուբենյանն օրերս այցելել էր կարաոկե ակումբ: Սոնան հրապարակում էր կադրեր`ինչպես են մարդիկ երգում կարաոկեում:
Նա խոսում էր կարաոկեում մարդկանց վատ երգելու մասին, ինչի պատճառով արժանացել էր հետևորդների քննադատությանը:
StarNews-ի աչքից չի վրիպել, որ հետևորդները Սոնային մեղադրում էին ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռք առնելու մեջ, ինչպես նաև վերևներից խորհուրդ էին տվել երգչուհուն իջնել:
Սրան ի պատասխան Սոնան փորձել էր հումորային հրապարակում անել`տեղադրելով իր` դահուկներով սարերից իջնելու տեսանյութը:
«Վերջ, իջա վերևներից»,- գրել է երգչուհին: