Սոնա Ռուբենյանի դստեր նոր լուսանկարը. նա իսկական համովիկ է

  • Sep 06, 2023

Այն, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն իսկապես սիրված երգչուհի է, անհերքելի է: Սակայն պետք է փաստենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Այնուամենայնիվ`գիտակցելով վերոնշյալը, միևնույն է`Սոնան գերադասում է դեռ չհրապարակել իր փոքրիկի ամբողջական լուսանկարը:

Շատերն իր ընկերներից սթորիներ են անում Սոնայի դստեր`Մարիի մասնակցությամբ, սակայն Սոնան կարծես թե դեմ է փոքրիկի հանրային ներկայացմանը:

Եվ ահա կրկին Սոնայի ընկերներից հրապարակել են Մարիի լուսանկարը: Թեպետ փոքրիկի դեմքը չի երևում, այնուամենայնիվնա իսկական համովիկ է:

Մեկնաբանություն

Որոնում