Ձեր գովազդն այստեղ

Սոնա Ռուբենյանի հղիության լուսանկարը պատահաբար հայտնվել է համացանցում

  • Oct 17, 2022

Համացանցում հայտնվել է Սոնա Ռուբենյանի հղի կարգավիճակում արված լուսանկար:Սոնան շատ քիչ հրապարակումներ է անում հղիության ընթացքից, հաճախ այնպես է անում, որ չերևա կլորիկացած փորը: Ու չնայած նրա հաճախակի համերգներին նա մի քանի ամիս առաջ է հաստատել հղիությքն մասին լուրը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սոնան հոլովակ էր հրապարակել ու գրառում արել.

«Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, և սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը».,-գրել էր երգչուհին:

 

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։

 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:

 

Սոնան հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:

Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա:

Մեկնաբանություն

Որոնում