Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու ամուսինը՝ Էմիլը նշում են իրենց ամուսնության մեկ տարին։ Այս առիթով Սոնան հրապարակել է լուսանկարներ, որոնք նախկինում դեռևս հրապարակված չեն եղել։
Հավելենք, որ Սոնան և Էմիլը օրեր առաջ դարձան ծնողներ։Ծնվեց նրանց առաջնեկը, ում անվանեցին Մարի։ starnews.am -ը ներկայացրել էր փոքրիկ Մարիի շքեղ դուրսգրումը։
Բացի այդ Սոնան հրապարակել էր լուսանկար, որում ամուսինը՝Էմիլն ու դուստրն էին։ Սոնան նկարին կից ավելացրել էր սիրտ էմոջին։
Հավելենք, որ երեխայի ծնվելուց հետո Սոնան ինքը առաջինը հրապարակեց փոքրիկի լուսանկարը։
Հավելենք, որ զույգի հարսանիքը բավականին քննարկվեց համացանցում։Սոնան և նրա ամուսինը նախընտրել էին ավանդական հարսանիք: Փեսան հանդիսավոր ձևով գնացել էր Սոնայի հետևից, ապա զույգը պսակադրվել էր:
Բանն այն էր, որ ողջ համացանցը քննարկում էր Սոնա Ռուբենյանի հարսի զգեստը։