Փաշինյանն է միակ վարչապետն ում դիմաց կարող եմ հպարտ երգել.Սոնա Շահգելդյանը մոռացել է` ինչեր է խոսել նախկինում

  • Dec 13, 2021

Երգչուհի Սոնա Շահգելդյանի անվան շուրջ տարածված սկանդալները չեն դադարում: Նախ օրեր առաջ հայտնվեց տեղեկություն, ըստ որի նա հետախուզման մեջ էր, երգչուհին փորձեց հերքել և իրեն արադրացնելու համար գրեց, որ ամեն բան կեղծիք էր.

«Հերիք եղավ բոլ եղավ, ես ոչ ոքի կողմնակիցը չեմ ես իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ և Սահմանին կանգնած Արծիվ Տղերքի կողքին եմ, ես Հայաստանամեդ եմ ու սիրում եմ իմ հայրենիքը և ժողովդրին և ես որևէ քաղաքականության մեջ չկամ և որոշ երգիչ և շոու բիզնեսի անդամների պես քաղաքականությամբ չեմ զբաղվում, և ճամբարից ճամբար որոշների պես չեմ թռնում:
Ես պատերազմի օրերից սկսած ինչով կարողացել օգնել եմ թե՛ սահմանամերձ, թե ցանկացած իմ հայ ժողովրդին և մնացել եմ նույնը, և ինձ ճանաչողները ձեզ էլ գիտեն, ինձ էլ…

Հ.Գ. Ես ոչ երկիր թալանողի աղջիկ եմ, ոչ պետությանն եմ վնաս տվել, ոչ էլ որոշ վարձուների պես փողոցներում ինձ եմ ցույց տալիս: Կյանքում չեմ գռփել որոշների պես, ոչ էլ ուրիշների պես կռիվ չեմ արել, որ վաստակավորի տիտղոս տան ինձ, ոչ էլ ինձ ցույց եմ տվել ոմանց նման, որ Հյուսիսային պողոտայում տուն մուրամ, կամ շքեղ մեքենա… Իմ հասցեյին նյութեր գրողներին և տարածողներին պահանջում եմ անհապաղ հեռացնել, հակառակ դեպքում զրպարտության և կեղծիքի համար, ուրիշ քայլերի կգնամ…

Հ.Գ. Այդ գրված նյութը շատ հին է, որը Պետեկամուտների հետ կապված է, ոչ միայն իմ հետ, այլ նաև շատ արվեստագետների, որից ինձ են թիրախավորել, այդ հարցի լուծումը վաղուց տրված է, և ես օրենքը հարգող մարդ եմ, և խորհուրդ կտամ նման նյութ հրապարակողներին երկողմանի ճշտում կատարել նոր որևէ բան հրապարակել:

 

Շատ լավ գիտեմ թե ով է սարքել ես ամոթա չեք կարում մարսեք իմ տաղադս։Թքեմ ձեր վրեն։ Այս գրառումից հետո տեսանյութ հայտնվեց, որտեղ նա երգում էր Նիկոլ Փաշինյանի և վերջինիս պատգամավորական կոլեգաների համար»:

Մեկնաբանություն

Որոնում