Ձեր գովազդն այստեղ

Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպшնել են հումորիստ Ամիրան Գևորգյանին

  • Jan 23, 2024

Սոչիում հումորիստ Ամիրան Գևորգյանը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ։ Այս մասին գրում է SHOT-ը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։

Ամիրանին գցել են, ինչի հետևանքով նա գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի վնասվածք, գանգի հիմքի կոտրվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Նա կոմայի մեջ է ընկել։
Երկու օր անց Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Նա հետախուզման մեջ է։

Մեկնաբանություն

Որոնում