Սուպեր Սաքոն ու սիրելին` Լոլան, իրենց տան համար սպասք են գնել, որը Hermes բրենդից է:
Այն համաշխարհային բրենդ է, որը բավականին թանկ է:
Նրանց սթորիներից պարզ է դառնում, որ հազարավոր դոլարներ են ծախսել տան կահավորման և այլ պարագաների վրա:
Ավելի վաղ գրել էինք.
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սուպեր Սաքոն հանդիպում է Լոլա անունով երիտասարդ կնոջ հետ։ Օրերս ռեփերը նոր սթորիներ էր հրապարակել, որոնցում նշել էր, որ առանց Լոլային հրաժարվում է ուտել ոստրեներ, քանի որ սպասում է իր սիրելիին։ Մյուս սթորիում, սակայն Սուպեր Սաքոն, կատակելով նշել է, որ մեկ այլ ծովամթերքը վայելելու է․ «Բայց այս սրա հերն եմ անիծելու»։
Սուպեր Սաքոյի նոր սիրելին՝ Լոլան, ում իսկական անունը Գոհար է, օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե նա և ամուսինը, քանի տարվա ամուսիններ են։ Լոլան պատասխանել էր, որ ամուսնացած չէ։
Մեկ այլ սթորիում Լոլան նշել էր, որ հարցերի 98%-ը Սուպեր Սաքոյի մասին է, դրան կից նա ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իրենց մասնակցությամբ։