Սուպեր Սաքոն սկսել է ծաղրե՞լ. տեսեք`ինչ է նա գրել

  • May 18, 2023

Ռեփեր Սուպեր Սաքոն, ում երկու օր է՝ քննարկում ու քննադատում են մշակույթի գործիչներ, հանրային դեմքեր, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը՝ Կոմիտասի հասցեին սխալ տեղեկություններ և մեկնաբանություններ տալու համար, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է Կոմիտասի կիսանդրին՝ լուսանկարի հետ մեջբերելով Կոմիտասի հայտնի տողերն ու գրել.

«Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…»։

Այստեղից հարց է առաջանում`արդյո՞ք Սուպեր Սաքոն փորձում է ծաղրել, թե՞ այս հրապարակումն այլ միտք ունի:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն՝ էդ ծռած նոտաները, մուղամը, իրենց տհաճ է թվացել, ու Կոմիտասը դրանք մաքրել, ջնջել է»:

Մեկնաբանություն

Որոնում