Starnews-ն արդեմ տեղեկացրել է, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:
Ստորեւ ներկայացնում ենք Արմինեի վերջին գրառումը, որը նա արել էր մահից մեկ օր առաջ.
«Իմ առաջին ուղիղ եթերը Ռադիոյի եթեր էր, իսկ այսօր ուրիշ աշխարհ-ռադիոյի օրն է : շնորհավորեմ բոլոր գործընկերներիս, ուսանողներիս ու ռադիոլսողներին»:
Հայ հայտնիները ևս անդրադարձել են այս ողբերգական դեպքին, մանրամասները ` տեսանյութում