Տեղեկացրել ենք, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյան։
Մի շարք դերասաններ մասնակցել են նրա հուղարկավորությանն ու հրապարակել կադրեր:
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը հետևյալ գրառումն էր կատարել։
«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված էր գրառման մեջ։