ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ Նռանեի լուսանկարը։
Նշենք, որ Նռանեն վերջերս է դարձել 2 ամսական:
Նախքան այս նախարարի կինը խուսափում էր դստերը հանրայնացնելուց: Հետևելով լուսանկարին` երևում է, որ նա շատ նման է հայրիկին:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2022 թվականի հունվարի 22-ին:
Պսակադրությունը տեղի էր ունեցել Գեղարդում, իսկ հարսանյաց հանդեսը` Փարավոն ռեստորանային համալիրում:
Հավելենք, որ Սուրեն Պապիկյանի կինը նախկինում եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ:
2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:
Ներկայումս հայտնի չէ, թե որտեղ է աշխատում Արմինեն, սակայն նրա էջում պարբերաբար կարելի է տեսնել Պաշտպանության նախարարության պաշտոնական նյութերը և սիրելիի հարցազրույցների հղումները: