Starnews-ը առաջինն է տեղեկացրել , որ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն ամուսնալուծվել են:
Սուրենն այս առիթով ոչինչ չի մեկնաբանել, սակայն որոշ ժամանակ անց, խոսակցություններ եղան, որ Սուրենը նոր սիրելի ունի: Սուրենին կապում էին բլոգեր Մագայի հետ:
Այս ամբողջ ընթացքում Սուրենը մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ էր անում`փակելով իր կողակցի դեմքը, սակայն երբ հետևում էիր հագուկապին, կրած զարդերին ու եղունգներին, ակնհայտ էր, որ դերասանի կողքին Մագան է:
Այսօր ևս Սուրենն ինտրիգային հրապարակում է արել`կրկին փորձելով թաքցնել իր կողակցի դեմքը: Սակայն կրկին ակնհայտ է, որ երկար եղունգների և զարդերի տակ բլոգեր Մագան է:
Հավելենք նաև, որ հրապարակման ոճն էլ «Մագայական է»:
Նշենք նաև, որ ավելի վաղ նրանց ամուսնալուծության լուրի իսկությունը ճշտելու համար կապ էինք հաստատել Յանայի հետ:
«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր Յանան:
Հավելենք, որ նախկին ամուսինները դուստր ունեն` 11-ամյա Ադելը: