Սուրմալու առևտրի կենտրոնի ողբերգական դեպքերից հետո Starnews-ն անդրադարձել է դերասանուհի Էմմա Շաբոյանի այն մտքին, որ դերասանուհին դեռևս ողբերգական իրավիճակում հետևորդներին հորդորում էր, որ կյանքը շարունակվում է:
Այս թեմայի շուրջ Էմման խոսել է Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ նշելով, որ մեր անդրադարձը շատ էր բարկացրել իրեն:
Ներկայացնում ենք հաղորդման անոնսը.
Ստորև ներկայացնում ենք մեր անդրադարձը ևս.
Այս օրերին Հայաստանում պաշտոնապես սուգ էր հայտարարված, իսկ նախքան պաշտոնական հաստատումն էլ հասարակության զգալի մասը սգում էր։
Starnews-ի աչքից չի վրիպել, որ ամենածանր պահին, երբ դեռ նոր էր հաստատվել փոքրիկի և նրա մայրիկի մահը, դերասանուհի Էմմա Շաբոյանը իսնտագրամյան սթորիներ էր հրապարակել՝ նշելով, որ կյանքը շարունակվում է։
Դերասանուհին նշել էր նաև, որ շատերն իրեն նամակ են գրում՝ ասելով, որ առանց իր հումորային տեսանյութերի տխուր է։ Էմման առաջարկել էր քվեարկել՝ արդյո՞ք պետք է նոր տեսանյութ հրապարակի։
Էմմա ջան, իհարկե, հեծանիվ չես հորինել, որ կյանքը շարունակվում է, սակայն նման ողբերգության ժամանակ լռությունը առաջին հերթին հարգանքի նշան է, ի վերջո, տեսանյութերդ կհասցնես հրապարակել։ Նույն է, որ գնաս հոգեհանգիստ և առաջարկես ուրախ թեմաներից զրուցել։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: