Սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում.Արման Թաթոյան

  • Sep 16, 2022

Ադրբեջանցիները հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը՝ «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»:

Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում։

Մարդու իրավունքների  նախկին պաշտպան Արման Թաթոյան

 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

 

«Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է», – ասաց ԳՇ պետը։

Մեկնաբանություն

Որոնում