StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Էմմա Սապունջյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է բեմական խոսքի վարժություն կատարում։
Քրիստինա Հովհաննիսյանն էլ նոր լուսանկարներ էր հրապարակել ու ցույ տվել դրանց նախապատրաստական ընթացքը։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու դուստրն էլ՝ Մարին, դուրս էին եկել գարնանային զբոսանքի ու երգչուհին այդ կադրերով կիսվել էր հետևորդների հետ։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն էլ որդու՝ Ռոբերտի մասնակցությամբ ջերմ տեսանյութով էր բարի լույս մաղթել հետևորդներին։
Լրագրող Մհեր Բաղդասարյանը անդրադարձել էր վերջին օրերին լայն տարածում ստացած՝ Կարեն Բաբաջանյանի և Արմուշի հարցազրույցներին ու խոսել էր իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության գործով առաջին դատավճիռն է հրապարակվել ։ Հրացանագործը ստացել է 18 ամսվա ազատազրկում։ Հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինը հուլիսին կկանգնի Գալինա Հաթչինսի սպանության մեղադրանքով։