Սկանդալային բլոգեր Մագան վերջերս ինստագրամյան իր էջում խոստովանել էր, որ իր կողքին տեսնում է երգիչ Թիմ Սորոկինի պես տղայի:
Նա իր հետևորդներին խնդրել էր Թիմին նամակներ ու մեկնաբանություններ գրել, որպեսզի երգիչը նկատի իրեն:
Բլոգերի հետևորդները օրեր ժարունակ ակտիվորեն ուղարկում էին Թիմին ուղղված իրենց հաղորդագրությունների սքրիշոթերը, կոլաժներ պատրաստում Մագայի ու Թիմի մասնակցությամբ:
Սակայն երեկ Մագան ինստագրամյան սթորի հատվածում հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի՝ Թիմի կյանքում , կարծես թե, արդեն աղջիկ կա:
«Սաղ տղերքը նույնն են, ստոր արարած»,- գրել է Մագան: