Սրբուկն այնպես է նստել, ասես վաստակել է այդ աթոռին նստելը, նրա` ժյուրիի կազմում լինելն արդարացված չէ, նա հաջողակ երգչուհի չէ. Մհեր Բաղդասարյան

  • Nov 14, 2022

«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն այս անգամ անդրադարձել են «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման: Նրանց խոսքով` և´ պրոդյուսերական կազմը, և´ ռեժիսորն իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև տխրեցնող է, երբ միացնում ես հեռուստացույցն ու տեսնում ակնհայտ նմանակումը մեկ այլ հաղորդման:

Խոսելով ժյուրիի կազմի մասին` Մհերը նշեց, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշեց, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

«Ես Սրբուկին շատ եմ սիրում, սիրում եմ իր կատարումները, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, եթե պրոդյուսերներն օբյեկտիվորեն նայեին, ապա Սրբուկն այնտեղ չպետք է լիներ»,- ասաց Մհերը:

Մհերի խոսքով` Սրբուկը լավ երգչուհի է, բայց իր այնտեղ լինելն արդարացված չէ: Նա նշեց, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը:

«Երևի ինքն էլ է զարմացել»,- ի պատասխան նշում է Արա Ղազարյանը :

Առավել մանրամասն` տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում