Starnews.am-ը վերջերս անդրադարձել էր «Զանգիր Ասեմ» հաղորդման այն թողարկմանը, որտեղ հաղորդման հեղինակը, ենթադրաբար, մոռանալով խոսել իրենց հովանավորներից մեկի մասին, ստիպված էր երկու տարվա օրենքները խախտել` հանուն գովազդատուի ցանկությունների: Խախտումը այնքան ակներև էր, որ Կամո Սեյրանյանի հաղորդման ողջ հետաքրքրությունը կորեց՝ 5-րդ հարցը անիմաստ դարձնելով:
Ընդամենը երկու հաղորդումից հետո Գրիգը վերհիշեց, որ իր հաղորդումը ունի կանոններ, որոնք խախտելը անհնար է, քանի որ դա ի վերուստ տրված գրված կանոներ են:
Իհարկե Գրիգը փորձեց «սղցնել» Կամո Սեյրանյանի հաղորդման ժամանակ կատարած խաղային անօրինակությունը` նշելով.
«Եթե դու կամո Սեյրանյանը չես`չես կարող 5-րդ հարցի հետ կապված զանգահարել հովանավորին»:
Այս ամենից հետո մեզ մնում է միայն ասել ամենակարևոր խոսքերը՝ «Վա՜յ Գրիգ, Գրիգ»:
Starnews.am-ը Ձեզ է ներկայացնում մեկ փոքրիկ հոլովակ, որտեղ Դուք կտեսնեք նույն Գրիգի երկու տարբեր կարծիքները` նույն թեմայի մասին: