Վախենալու ա` ամեն օր երկրիդ սահմանները փոքրանում ու դառնումա «Երևանի Հանրապետություն». մեզ խաբել են. Լիանա Վանոյան

  • Jan 16, 2023

Մհեր Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում է։ Նա իր Տետ ա Տետ հաղորդման նկարահանումներն անցկացնում է հայրենիքում և այս անգամ հյուրընկալել է դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանին։ ՍթարՆյուզը հետևել է և առանձնացրել է զրույցից հետաքրքիր մտքեր։

Հաղորդման ընթացքում Մհերն անդրադարձավ Լիանայի`ազատ ընդդիմադիր հայացքների մասին խոսելուն: Մհերը նշեց, որ ինքը հարգում է այն մարդկանց, ովքեր չեն վախենում լսարան կորցնել:

«Մենք հայրենիք ենք կորցնում, իսկ ես`լսարան: Դայա սարսափելին: Իմ լսարան կորցնելը և տնային տնտեսուհի դառնալը բացարձակ սուգ չի, նորմալ վիճակա: Բայց երբ որ դու երկիր չունես,երբ որ ամեն օր սահմաններդ փոքրանում ու դառնումա «Երևանի Հանրապետություն», դայա վախենալու: Այսինքն վախենամ ինչի՞ց, որ մենք ապրում ենք խայտառակ կյանքո՞վ, որ մեզ խաբել են, մեզ սնել են, որ մենք գիտե՞ք ինչ ազգ ենք: Մարդիկ կարողանում են հանգիստ հրավառություն անել ու ուրախանալ»:

Մհերը նշեց, որ Լիանան հենց տոնի կենտրոնում է և համերգներ է տալիս «Hayat Project»-ի հետ.

«Մարդիկ կարող են նույնը քեզ մեղադրել,Արցախը շրջափակման մեջա, դուք տալիս եք համերգներ»,- նշեց Մհերը:

«Մենք տալիս ենք համերգներ, որովհետև դրանց պահանջարկը սարսափելի կա: Մենք բոլորս էլ ապրում ենք էդ խնդրով»:

Մեկնաբանություն

Որոնում