Վահագն Գրիգորյանի բացառիկ խոստովանությունը` 32-ատամի փլուզման վերաբերյալ.ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Nov 08, 2022

32-ատամ ակումբի վառ ներկայացուցիչ, այժմ Ամերիկայում բնակվող Վահագն Գրիգորյանը TET A TET հաղորդման շրջանակում անդրադարձել էր 32 ատամի փլուզմանը: Նշել է հետևյալը.

«Առաջին պատճառը մեդիադաշտում գումարի պակասելն էր: Կարելի է նաև ասել, որ ֆինանսական բաշխվածության խնդիրներ կային, ինչպես նաև տնտեսական հարցեր: Պետք է նշել նաև, որ որոշեցինք բաժանվել երկու խմբի ու երկու ալիքներով հանդես գալ»:

Հաղորդավարի հարցին, թե ինչու Շանթ հեռուստաընկերություն տեղափոխված թիմը կարողացավ ստեղծել Վիտամին ակումբը, իսկ Արմենիա Թիվի տեղափոխված խումբը չկարողացավ ստեղծել իր ակումբը, Վահագնը պատասխանեց.

«Մեծամասնությունը գնաց Շանթ, Արմուշ, Գարիկ, Վաչե, իրենք մեծամասնությունը այնտեղ էին ու իրենց գնացին շարունակեցին: Իսկ մենք ստեղծող էինք, ու փորձեցին նոր սերունդի հետ ստեղծել; 2-3 տարի նոր սերնդի հետ փորձեցինք նոր շունչ տալ: Բարդ ճանապարհն ենք ընտրել: Իսկ Շանթ տեղափոխվածները հին դեմքերն էին ուժեղ էին, բա պետք է կարողանային պահել»:

Մեկնաբանություն

Որոնում