Վանաձորում լույս աշխարհ է եկել Արցախից տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը

Join Telegram
  • Oct 23, 2023

Վանաձոր բժշկական կենտրոնում արցախցի Նժդեհն է ծնվել:

Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը:

3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված փոքրիկի ծնունդն ընդունել է մանկաբարաձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը:

Թե մայրիկի և թե փոքրիկի վիճակը բավարար է:

Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է հասել սեպտեմբերի 24-ին՝ ավելի քան 26 ժամ մնալով ճանապարհներին:

Մեկնաբանություն

Որոնում