hraparak.am-ը գրում է.
Այսօր մեզ հետ կապ էին հաստատել Վանաձորի բնակիչներ և ասում էին, որ Վանաձորում ոստիկանները գնում են մարդկանց տներ, ասում են` դռները չբացեն, զգույշ լինեն և օտար մարդկանց ներս չթողնեն:
«Հրապարակին» ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։
Թե ինչ միջոցառումներ են դրանք` լրատվական վարչությունը չմանրամասնեց, ասաց, որ ստույգ տեղեկություններ կարող են հաղորդել երկուշաբթի` աշխատանքային օրը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում