Վաչեն հույս է հայտնել`կրկին միանալու կնոջ հետ… դերասանի ԲԱՑԱՌԻԿ խոստովանությունը

  • Feb 05, 2023

Մհեր Բաղդասրյանի tete a tete հաղորդման հյուրն այս անգամ հումոիստ, դերասան Վաչե Թովմասյանն է։

Starnews -ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենակարևոր դրվագները։

Հաղորդավարը անդրադարձավ վերջին տարիներին ամենաքնարկված հարցին ՝ դերասանի ամուսնալուծությանը։ Մհերը հարցրեց Վաչեի էմոցիոնալ ապրումների մասին.

«Ինչ ասեմ, շատերն են անցնում նման բանի միջով, երբ որ չեն հասկանում իրար, մեր մոտ իհարկե շատ մեծ ցավ էր էն առումով, որ շատ հրաշք ընտանիք էր իմը, և մենք շատ լավ հասկանում էինք իրար, վայելում էինք կյանքը, բայց պահերա լինում,երբ հասկանում ես` էլ չի կարող լինի, միասին չեք։ Բայց ես իսկապես օրհնված եմ էն առումով,որ Գայուշը բարձր մակարդակի աղջիկ ա, ու մենք կարողացել ենք պահել ընկերական ջերմ հարաբերությունները`հանուն մեր երեխայի և մեզ։
Բաժանումները շատ են հիմա, իրականում ամեն ինչ ինդիվիդուալա, պիտի սիրես ուրիշ բան չէ, հարգանքը փոխարինվում ա, պիտի սիրես ու վերջ։
Մհերը նաև հարցրեց`կա մի բան, որ Վաչեն դեռ կարող է փոխել ու փրկել.
«Էդ հարցը ես էլ ինձ տալիս եմ մեկ-մեկ, տեսնենք»։
Ահա այսպես է հարցին պատասխանել դերասանը` կարծես հույս հայտնելով կրկին միանալու:

Մեկնաբանություն

Որոնում