Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Գարիկի կինն է` Մարիաննա Վարդանյանը:
Starnews.am-ը հետևել և առանձնացրել է Մարիաննայի անկեղծ խոստովանությունները:
Մարիաննան խոսել է տղա երեխա ունենալու մադին` նշելով, որ 3-րդ հղիության ժամանակ է ցանկացել տղա ունենալ, բայց չի տխրել, որովհետև հետո ցանկացել է ունենալ այնպիսի երեխա, ինչպիսին իր 3-րդ աղջիկն է:
«Սեռային տարբերության ցանկություն կար, բայց այս փուլում դեռ չեմ ուզում էլի երեխա ունենալ»,- ասել է Մարիաննան:
«Երեխաների ծնվելուց հետո հոգեկան վիճակը կայուն չի լինում: Լինում էին մարդիկ, որ ասում էին`ինչի՞ ես լացում, ախր սենց հրաշք ունես: Նման արտահայտությունները մարդուն հինից հանում են, իրականում ասողները ցանկանում են, որ քեզ մոտ լավ լինի, բայց քդ խոսքերը, այդ դիսոնանսից սկսում ես մտածել` ոնց անես, որ լավ լինի»:
Մարիաննան նաև խոսել է գերհոգնածության, սթրեսային օրերի և դրանց հաղթահարման մասին.
«Երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում և անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսի մեջ էի ընկնում, ինձ թվում էր կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում, ոչ թե կարդալու և սովորելու, այլ երեխաներիս համար, այլ զգացողություն է: Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել դրականը:
Starnews.am-ի աչքից չվրիպեց, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին` Մարիաննան նշեց, որ 3 անգամ զգացել է դա, 1-ին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա: Մարիաննայի խոսքով` դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է, և դու պետք է դա ընդունես:
«Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ էդ զգացողությունն էլ քո մեջ լինի, ապրես ու անցնի»:
«Շատ վատ էի զգում, եղել է, որ մտածել եմ, որ վատ մամա եմ, որ կարողացել եմ իրեն թողնել ու գնալ ժամանակ անցկացնելու»:
Ամբողջական հաղորդումը`ստորև