Ձեր գովազդն այստեղ

Վթարի է ենթարկվել Ալիկ Գյունաշյանի աղջիկը. բացառիկ մանրամասներ աղջկա վիճակի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

  • Sep 08, 2022

Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմանում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի  աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում