Այս օրերին համացանցում լսյնորեն քննարկվում է ձիու հանդեպ անմարդկային վերաբերմունքը, երբ վիրավոր վիճակում շահագործվում է ձին, ապա թուլությունից ընկնում է և ակնհայտ երևում է, որ կենդանին իրեն լավ չի զգում:
Գաղտնիք չէ, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը կենդանասեր է ու ինքն էլ պահում ու խնամում է իր շանը: Շատ հաճախ նա հանդես է գալիս հրապարակումներով, որտեղ խնամակալ, օգնող ու աջակցող է փնտրում այս կամ այն շան համար, ով տեր չունի:
Այս անգամ նա հրապարակել է վիրավոր ձիուն Գյումրիից Երևան վիրավոր վիճակում բերելու, նրան քարշ տալու լուսանկարին և տեսանյութին: Աննան դրան կից շատ կոպիտ գրառում ավելացրել.
«Վիժվածքներ, մարդանման սատանաներ, անեծքի տակ եք»:
Հավելենք, որ դերասանուհին տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:
https://youtu.be/vo2Z8gQWz4w
Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ: Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով: