Starnews-ը բազմիցս անդրադարձել է բարտերը չարաշահող հայ հայտնիներին:
Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է բարտեր, ապա սիրով կբացատրենք. ենթադրում է ծառայություն ծառայության դիմաց:
Դե մեր հայտնիներն էլ իրենց ինստագրամյան էջերում տվյալ ծառայությունը գովազդելու դիմաց անվճար օգտվում են դրանից:
Բայց իհարկե դրան էլ չափ կա: Այս անգամ մենք կխոսենք պարուհի Վիկա Մարտիրոսյանի և նրա հերթական բարտերային համագործակցության մասին:
Վիկան և իր ամուսինը երեկ մկրտության քավոր էին, և ինչպես կանխատեսելի էր՝ Վիկան կրկին դիմել էր բարտերային համագործակցության: Նա իր սթորիներում հրապարակում էր մկրտության մոմերն ու տարոսիկները և մեծ-մեծ նշումով գրում կազմակերպության անունը:
Վիկա ջան, այդքան հարստությանդ մեջ արժե՞ ամեն բան բարտերով վերցնել և ամեն մի դետալի համար սթորիներում նշումներ անել:
Հավելենք, որ այս նույն համագործակցությունը Վիկան արել էր տարիներ առաջ, երբ կնքում էր իր որդուն:
Նշենք, որ Վիկա Մարտիրոսյանը իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել, Սուրբ մկրտությունից, որտեղ նա և իր ամուսինը հանդիսանում են քավորի կարգավիճակում:
Վիկան լուսանկարներին կից հետևյալն էր գրել. «Այսօր ես և ամուսինս կնքեցինք Եվային և իր որդուն՝ Էրիկին: Սանիկներս շատանում են: Աստված թող օրհնի իրենց»: