Պարուհի Վիկա Մարտիրոսյանը բոլորին է հայտնի։ 2 երեխաների մայր Վիկան չափազանց ակտիվ է սոցիալական ցանցերում՝ չնայած, որ հնարավոր դեպքերում քննադատում է ՏիկՏոկն ու Ինստագրամը, բայց օրը օր չի համարում, երբ այնտեղ մի տարօրինակ շարժուձևով հրապարակում չի անում։ ՏիկՏոկի և Ինստագրամի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած, իրեն, իր պարի ստուդիան ու աղջկան այդ ցանցերով PR-ող պարուհին միշտ բողոքում է ։
<<Մեր կյանքից շատ ներվ և ժամանակ է տանում, իմ դեպքում, երբ ունեմ ընտանիք, ստուդիա և այլն ու բացի այդ Նանուլի էջը, դրան զուգահեռ տեմպը պահելը հեշտ չէ>>,-<<Ներս արի>> հաղորդմանը վերջերս ասել էր նա։
Բայց, սրա մասին չէ, որ այսօր ցանկանում ենք խոսել։ Բանն այն է, որ հայ կին Վիկան, լինելով 2 երեխաների մայր, երբեմն այնպիսի պարեր է բեմադրում, նկարվում և հրապարակում դրանք, որ կողքից դիտողի մոտ տպավորություն է լինում, որ այդ ամենը որևէ կապ չունի պարարվեստի հետ։
<<Վիկա ջան, հերիք է պատերին քսմսվես, սա ի՞նչ տեսք ու շարժուձև է, պարը ուրիշ բանի հե՞տ ես շփոթել>>։
Հավելենք, որ վերջերս Starnews-ը գրել էր Վիկա Մարտիրոսյանի՝բարտերով կնունքի քավոր դառնալու մասին։ Վիկան կրկին դիմել էր բարտերային համագործակցության: Նա իր սթորիներում հրապարակում էր մկրտության մոմերն ու տարոսիկները և մեծ-մեծ նշումով գրում կազմակերպության անունը:
Վիկային շտապեցինք հարցնել՝ Վիկա ջան, այդքան հարստությանդ մեջ արժե՞ ամեն բան բարտերով վերցնել և ամեն մի դետալի համար սթորիներում նշումներ անել: