Դերասանուհի Լիանա Վանոյանը այն հայտնիներից է, ով մեծ ակտիվություն է ցուղաբերում իր ինստագրամյան էջում: Սակայն դերազանուհին տևական ժամանակ է, ինչ պասիվ է ինստագրամյան հարթակում:
Լիանան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ դիմել է ստամոքսի երկայնակի մասնահատման։ Վիրահատությունից արդեն անցել է 16 օր ու դերասանուհին որոշել է պատմել բարդությունների մասին: StarNews-ը ներկայացնում է այն:
«Վիրահատությանը հաջորդող 3 օրերը ինձ համար բարդ էին, անհարմար էր ամեն բան, ցավեր կար, ջուրը դժվարությամբ էի խմում, իսկ հետո եկա տուն և փորձեցի քնելու համար դիրք գտնեմ, անհարմար էր, բայց դիմանում էի:Իմ անկանոն սննդակարգը սկսեց գիշերներն ինձնից ուտելիք պահանջել, իսկ դա դաժան էր, քանի որ տարիներ շարունակ օրգանիզմիս սովորեցրել էի գիշերային ռեժիմի և ես կարող էի ամբողջ օրը չսնվել, իսկ հետո՝ վերադառնալով տուն անիմաստ բաներ ոտել ու վիրահատությունից հետո սկսվեցին դաժան գիշերները, երբ սովից լացս գալիս էր: Այս ամենը մի կողմ ես ինձ թեթև եմ զգում, այտուցներս անհետանում են, շատ ուրախ եմ, որ սկսել եմ սուրճ չխմել»,- գրել է դերասանուհին: