ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը`Անգելինա Գասպարյանը սթորի է հրապարակել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տվել իրենց շքեղ տունը: Այն ասես պալատ լինի:
Նշենք, որ Անգելինան վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է մոտ ապագայում քաղաքականությամբ զբաղվել:
Նշենք նաև, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանը, ակտիվ է իր ինստագրամյան էջում։Այսօր վերջինս հրապարակել է հոր մասնակցությամբ տեսանյութ՝գրելով հետևյալը.
<<Ով ուրանում է անցյալը, չունի ոչ ներկա, ոչ էլ ապագա։ Հայր ջան, դու ստեղծել ես հզոր ոստիկանություն, հպարտ եմ ու միշտ հպարտ եմ լինելու>>։
Հավելենք, որ ավելի վաղ Անգելինային հետևորդներից մեկը հարց էր ուղղել․
«Կա՞ն մարդիկ, ում երբեք չեք ների։ Կամ ումից շատ նեղացած եք»։
Անգելինան հարցին հետևյալ կերպ էր պատասխանել․
«Ես չարություն չեմ պահում երբեք, ովքեր էլ որ վատություն են արել կամ նեղացրել են, միշտ ստանում են ավելի վատ պատասխան՝ կյանքի կողմից, ես բան չեմ անում»։