Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այս շրջանում Եգիպտոսում է և տոնում է ծննդյան 31-ամյակը: Նա ներկայացրել է նոր ֆոտոշարք՝ պատմելով օրվա հույզերի մասին: Տաթևիկն հետևյալն է գրել.
«Փետրվարի 23: Այդ օրը ծնվեց մի աղջիկ և ինչպես բոլոր նորածինները, նա էլ չգիտեր՝ ինչ կյանք է իրեն սպասում առջևում: Ինչ դասեր և փորձություններ, ինչ վերելքներ և հիասթափություններ, ինչ ճանապարհներ և խոչընդոտներ: Այդպես անցան օրեր, օրերը դարձան ամիսներ, ամիսները՝ տարիներ, տասնամյակներ: Մի բան, սակայն միշտ մնում էր անփոփոխ: Աղջկան կյանքի տարբեր փուլերում շրջապատում էին լավ մարդիկ, հարազատներ, իսկապես սիրող և գնահատող, հոգատար մարդիկ: Այդ աղջիկը ես եմ, և ես այդ մարդկանց երախտապարտ եմ անկեղծ սեր և ուժ պարգևելու համար: Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով, քանի որ այնքան բանի միջով եմ անցել, որ երբևիցե միգուցե այդ մասին չբարձրաձայնեմ: Այսօր ես կանգնած եմ այստեղ և գիտեմ, որ ապագան նույնպես լի է փորձություններով… և ավելի քան երբևէ՝ ես լի եմ վճռականությամբ և դրական: Ես հավատում եմ ինձ և հավատում եմ , որ գեղեցիկ է ուժը և ուժի մեջ է գեղեցկությունը:Շնորհավո՜ր ծնունդդ, ուժեղ Մարդ»: