Գաղտնիք չէ, որ Լիլի Մորտոն ամուսնացել է մի տղամարդու հետ, ով նախկին ամուսնությունից ունի երեք երեխա: Հաճախ է հրապարակումներ անում երեխաների` հատկապես աղջիկ երեխայի հետ կապված:
Այս անգամվերջինս հրապարակել է լուսանկար,որտեղ այդ երեխան նկարում է և մակագրել է նկարն այսպես.
«Տաղանդս»…
Հիշեցնենք, որ Լիլի Մորտոն ծանր և աղքատ մանկություն է ունեցել:
Լիլի ամիսներ առաջ հարզացրույցներից մեկում (Tert.am.Life Liferoom) անկեղծացել էր իր մանկության մասին՝ նշելով, որ շատ վաղ է կորցրել հորը:
Նա պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել էր պատերազմից հետո՝ պայթելով ականի վրա: Ըստ Լիլիի՝ մայրը մնացել էր անչափակաս 5 երեխաների հետ միայնակ, գրեթե երկու տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատեւեւին:
Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել էր անտառ՝ ուտելու որեւ բան հայթայթելու: Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել էր միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձեւակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի եւ նրանք գումար էին ստացել: