Ձեր գովազդն այստեղ

Տան լուսավոր կետը, լույսը բերող ուժը․․․ Սամվել Ալեքսանյանի կնոջ շնորհավորանքը՝հարսին

  • Dec 01, 2022
Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, իր ինստագրամյան էջում շնորհավորանք է գրել որդու կնոջ՝ Ինգայի ծննդյան առթիվ։ 
Շողերինան մասնավորապես գրել է․
<<Ինգուլ ջան,աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը:
Ինչու՞ լուսավոր.
Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույսը բերող ուժը
 
Ծնունդդ շնորհավոր ԻՄ ԱՂՋԻԿ։
Հավելենք, որ ավելի վաղ starnews.am-ը  ներկայացրել էր Ալեքսանյանի որդու հարսանիքի մանրամասները։Հավելենք, որ այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:
Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում ևս համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:
Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կփրպարին` ակնհայտ երևում է, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար:
Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:
Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Մեկնաբանություն

Որոնում