Տառապnւմ եմ, սպասում եմ՝ ճակատագիրը մեզ բաժանի. Էմմա Մանուկյանը՝ անձնական հարաբերությունների մասին

  • Apr 11, 2024

«Սրտի տանիքներով» հաղորդաշարին էր հյուրընկալվել դերասանուհի Էմմա Մանուկյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

«Պապաս ինձ բեմում երբեք չի տեսել, ոչ մի ներկայացման երբեք չի եկել հատուկ, որովհետև ինքը շատ էմոցիոնալ է և իր համար դժվար է 2 ժամ նստել և այդ ապրումները ինձ հետ ունենալ ու ես կար ժամանակ, որ իրենից նեղանում էի։ Ես դա հասկացա, երբ իմ աղջկա մանկապարտեզի հանդեսն էր, այնքան էի լացել, դիմացս ոչինչ չէի տեսնում։ Ես ու պապան խայտառակ էմոցիոնալ ենք, մամաս զուսպ է, կարողանում է իրեն տիրապետել։ Փոքր ժամանակ պապան ինձ մոտ ասոցացվում էր ձմերուկի հոտի հետ։ Վազելով վեր էինք կենում, գիշերանոցներով վազում էինք խոհանոց, որ պապան եկել է ու ձմերուկ է կտրում, որովհետև բոլորս էինք իրեն շատ կարոտում, մանավանդ տատիկս հիվանդագին սիրով էր սիրում պապայիս, հիմա ես եմ այդպես սիրում իրեն։ Արտաքինով նման չեմ, բայց էներգիայով ու տեսակով շատ նման ենք։ Վիլենը իմ հայրիկի հակապատկերն է ամեն ինչով, ոչ մի ընդհանուր բան չունեն, երևի մենակ բարությունը, երկուսն էլ անսահման բարի սիրտ ունեն, կենցաղավարության մեջ շատ մաքուր տղամարդիկ են։ Պապաս մամայիցս 7 տարի փոքր է։ Կենցաղը փչացնում է ամեն ինչ, բայց կենցաղի հետ էլ պետք է կիրթ ու գրագետ վարվել։ Ես շատ լավ հիշում եմ առաջին վայրկյանը, որ Վիլենին տեսա, իսկ ես ամեն ինչ չի, որ հիշում եմ։ Եթե մեր հանդիպման այդ ակնթարթը հիշում եմ, ուրեմն ինչ-որ բան զգացել եմ, դրա համար եմ այդպես ֆիքսել, որովհետև ես ընդհանրապես ոչ մի բան չեմ հիշում բացի իմ տեքստերից։ Առաջին անգամ մենք հանդիպել ենք, երբ դեռ չէինք ընդունվել թատերական ինստիտուտ, նույն դասախոսի մոտ էինք պարապում։ Երբ մենք արդեն ավարտում էին ինստիտուտը, դիպլոմային ներկայացումներն էինք փորձում, ասացի՝ հետաքրքիր է, որ 2 շաբաթից կավարտենք ու էլ չենք տեսնի իրար, ասաց՝ միգուցե տեսնենք, հարցրեց դու կուզե՞ս, որ տեսնենք, պատասխանեցի՝ հա։ Մենք շատ ինքնաբերաբար, սրտի կանչով ենք ամեն ինչ արել, չենք բաժանել փուլերի։ Հարսանիք չենք ունեցել, ես հարսի շոր հագել եմ, եկեղեցում չենք ամուսնացել, բայց խնջույք, ԶԱԳՍ-ի արարողություն եղել է։ Այդ ժամանակ ես այնքան ախմախ էի, կարճ ինչ-որ շոր էի հագել, հիմա նայում եմ՝ ասում եմ՝ ինչի։ Կարելի էր ինչ-որ գեղեցիկ հարսի զգեստ հագնել։ Բայց դա իմ տարիքային բողոքն էր, որ ես նման չեմ մյուս հարսներին։ Ինձ համար բոլոր տեսակի հարաբերությունների մեջ բարությունը շատ կարևոր է, ինձ համար տանջանք է շփվել բացասական էներգիայով լիցքավորված մարդկանց հետ, ես այդ հարաբերությունների մեջ կարող եմ շատ դժբախտ լինել, որովհետև չեմ կարող այդ մարդուն այդ մասին ասել, տառապում եմ ու սպասում եմ մինչև ճակատագիրը մեզ բաժանի, դրա համար հատկապես տղամարդուն բարությունը գեղեցկացնում է։ Կարևոր է նաև ինտելեկտը, հավատարմությունը։ Ես շատ տաքարյուն եմ ու խանդոտ»։

Մեկնաբանություն

Որոնում