Ձեր գովազդն այստեղ

Տարիներ շարունակ կնոջ մահը ծանր տանող 72-ամյա Ձախ Հարութը իրենից 20 տարով փոքր նոր սիրելի՞ ունի․ ԲԱՑԱՌԻԿ կադրեր

  • Dec 08, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ-երաժիշտ Հարութ Փամբուկչյանը կարծես թե նոր սիրելի ունի: Բանն այն է, որ Հարութի կողքին նկատելի է եղել մոտ 55 տարեկան կին, ով ուղեկցել է Հարութին ԱՄՆ-ում կայացած կարևոր ու շքեղ երեկոնորից մեկին: Նրանք միասին պարել են, ժամանակ անցկացրել:

Ավելին` Starnews-ի աչքից չի վրիպել, որ զույգը նստած է եղել Տիգրան Ասատրյանի և կնոջ, Աշոտ Ղազարյանի և կնոջ կողքին: Կարելի է ասել` «զույգերով» են եղել այդ սեղանի շուրջ:

Իրականում` արդյո՞ք ամուսնացել է սիրված երգիչը, թե պարզապես նրանք ընկերներ են, ժամանակը ցույց կտա:

Մեզ մնում է հիշեցնել, որ երգիչը, տարիներ շարունակ խոսում էր իր կնոջ մասին և խոստովանում, որ իր կյանքը կնոտ մահից հետո այլևս նույնը չէ, այն դարձել է սև ու սպիտակ:

«Ինքը իր մահով պատժեց ինձ:Հիմա ոչ մի բան չենք կարող անել ,ապրում եմ,շնչում եմ իրենով,ինչ էլ անեմ չեմ կարող ետ բերել,գոնե ասում եմ ՝Աստված ինչքան ինձ կյանք է տվել,ապրեմ առաքինի,նորմալ կյանքով,այն կյանքով,որ ինքը կուզեր,որ ես ապրեի»,- մեկ անգամ ասել էր Հարութ Փամբուկչյանը:

Նա նաև հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է որդին ամուսնանա և դուստր ունենա, ում կանվանեն Ռուզան`ի պատիվ իր կնոջ:

 

Մեկնաբանություն

Որոնում