Տարոնը չի ենթարկվել նահանջ հրամանին և մնացել է միայնակ․ նոր մանրամասներ

  • Sep 09, 2022

Տարոն Անդրեասյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սեփական ցանկությամբ կամավորագրվել և մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

«Հրապարակի» հետ զրույցում, ծառայակիցներից մեկը պատմեց, որ դեռևս ՀՀ N զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, թե ինչու չեն տանում սահման, դրանից հետո հրամանատարությունը որոշում է կայացրել իրենց վաշտին տեղափոխել Սանասար( Կուբաթլու)։

Մեկ այլ ծառայակից էլ նշեց, որ Տարոնը նշանակված է եղել իրենց վաշտի հրամանատար և երբ Սանասարում նահանջ հրաման են ստացել, Տարոնը չի նահանջել և մնացել է միայնակ։

Հիշեցնենք, որ տարածված տեսանյութի կապակցությամբ Սիրանույշ Սահակյանը համոզմունք էր հայտնել, որ 95 տոկոս հավանականությամբ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

 

Մեկնաբանություն

Որոնում